ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ
Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը
![Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը](up/article/big/picture_18609.jpg)
Հունիսի 14-ին կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը, որը կազմակերպվել էր բժշկական տեխնիկա ներկրող ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ հայկական ընկերությունը: Էքսպերտ դասի սոնոգրաֆիայի ներկայացման համար հրավիրվել էին տարբեր բժշկական կենտրոններից բժիշկ-սոնոգրաֆիստներ: Մասնակիցները հնարավորություն ունեին հիվանդի զննման ժամանակ անձամբ փորձել սոնոգրաֆը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում և հնարավորություն տվեց համոզվել առաջարկվող սարքավորման որակի մեջ:
Մեզ հաջողվեց զրուցել ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ ընկերության տնօրեն, դասընթացի կազմակերպիչ Գրիգորի Աշոտովիչի հետ: Զրույցի ընթացքում նա պատմեց մեզ միջոցառման հիմնական նպատակների և ընկերության մոտակա ծրագրերի մասին:
«Մի քանի տարի շարունակ գործընկերներ էինք փնտրում, որոնց տեխնիկայի որակական հատկանիշներին կարելի էր վստահել: ՄԻՆԴՐԵՅ ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը Չինաստանում է, աշխարհում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: Այն առանձնանում է ապրանքների բարձր որակով, իր ֆունկիցոնալ և որակական հնարավորություններով գերազանցում անգամ եվրոպական և ամերիկյան արտադրողների: Վերոնշյալ ընկերության բժշկական տեխնիկան Հայաստան ներկրելուց և մեր հայրենակիցների կողմից բարձր գնահատականին արժանանալուց հետո սկսեցինք Մինդրեյ ընկերության հետ ակտիվ համագործակցությունը։ Այժմ հայկական շուկայում մատակարում ենք ՄԻՆԴՐԵՅ ընկերության արտադրության տեխնիկա և մատուցում երաշխիքային ու հետերաշխիքային ծառայություններ:
Առաջին հերթին որոշեցինք փորձել ԷՔՍՊԵՐՏ դասի սոնոգրաֆը, որի ֆունկցիոնալ յուրահատկությունները հավասարազոր է եվրոպական արտադության որակյալ և թանկարժեք սարքերին: Այսօրվա ներկայացման հիմնական նպատակը բժշկական անձնակազմին ՄԻՆԴՐԵՅ-ի սարքավորումներին ծանոթացնելն է: Մենք կարող ենք պատասխանել բժիշկների մոտ առաջացած բոլոր հարցերին և բավարարել նրանց մասնագիտական պահանջները։ ՄԻՆԴՐԵՅ սոնոգրաֆի ֆունկցիոնալ և որակական առանձնահատկություններին ծանոթացնելուն նպատակաուղղված նման դասընթացները կամրապնդեն մասնագետների մեջ վստահությունը այս տեխնիկայի նկատմամբ:
Ողջ դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն էր տրված գործանականում տեսնելու և փորձարկելու սարքավորումների աշխատանքն ու պարզաբանելու սարքի հետ կապված ցանկացած հարց։
Մենք ծրագրում ենք անցկացնել շնորհանդեսների ու դասընթացների շարք` ցուցադրելու ներկայացված ապրանքանիշի սարքավորումների հայկական շուկայում առաջատար դառնալու բոլոր հնարավորությունները: Արդեն 4 տարի է, ինչ համագործակցում ենք ՄԻՆԴՐԵՅ ընկերության հետ և առ այսօր սարքավորումների հետ կապված անլուծելի խնդիրներ չենք ունեցել:
Մենք ձգտում ենք անել ամեն ինչ, որ մեր բժիշկներն իրենց աշխատանքի կազմակերպման ընթացքում տեխնիկական հագեցվածության խնդիրներ չունենան և կարողանան մտածել միայն հիվանդի առողջության մասին»:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ստեղծվել է նորարարական անվասայլակ, որի շնորհիվ հաշմանդամները կարողանում են կանգնել (տեսանյութ). tert.am Ստեղծվել է նորարարական անվասայլակ, որի շնորհիվ հաշմանդամները կարողանում են կանգնել (տեսանյութ). tert.am](up/article/small/file_43431_78468.jpg)
Միլիոնավոր մարդիկ հաշմանդամության պատճառով գամված են անվասայլակին՝ սահմանափակված լինելով իրենց շարժումներում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, UPnRIDE Robotics-ի մասնագետներին հաջողվել է...
![](images/calendar.png)
![Մարմնի հետ չշփվող ջերմաչափը ջերմությունը կարող է չափել 2 վայրկյանում. news.am Մարմնի հետ չշփվող ջերմաչափը ջերմությունը կարող է չափել 2 վայրկյանում. news.am](up/article/small/file_42018_1454334.jpg)
Thermo նոր ջերմաչափը, որը մշակվել է Withings ընկերության կողմից, կարող է արագ եւ ճշգրիտ չափել ջերմաստիճանը՝ չշփվելով այցելուի մարմնին: Thermo-ն զինված է ինֆրակարմիր 16 սենսորներով, որոնք 2 վայրկյանում հասցնում են...
![](images/calendar.png)
![Ուսանողները հատուկ սարքավորում են ստեղծել ներարկումներից վախեցողների համար. news.am Ուսանողները հատուկ սարքավորում են ստեղծել ներարկումներից վախեցողների համար. news.am](up/article/small/file_35316_6822071.jpg)
Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը...
![](images/calendar.png)
![Գիտնականները մտադիր են քրտնքի միջոցով առողջությունը դիտարկող եւ ախտորոշիչ սարք ստեղծել. news.am Գիտնականները մտադիր են քրտնքի միջոցով առողջությունը դիտարկող եւ ախտորոշիչ սարք ստեղծել. news.am](up/article/small/file_32367_419182.jpg)
Օրգանիզմի զովացման համակարգի հիմնական բաղադրիչը՝ քրտինքը, գլխավորապես ջրից է բաղկացած, թեեւ փոքր քանակությամբ քիմիական այլ միացություններ, մասնավորապես՝ ամոնիում, միզանյութ...
![](images/calendar.png)
![Նոր ներարկիչը դեղամիջոցը ներարկում է առանց ասեղի (տեսանյութ) Նոր ներարկիչը դեղամիջոցը ներարկում է առանց ասեղի (տեսանյութ)](up/article/small/picture_18466.jpg)
Մարդիկ շուտով կդադարեն վախենալ ներարկումներից: Ասվածն ապացուցում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց ստեղծած նոր ներարկիչ, որն ունակ է դեղամիջոցը ներարկել առանց ասեղի: Այս մասին հայտնում է Medical Engineering & Physics...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYOApCNg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403